ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Դևիդ Քեմերոնը նոր փաստարկ է գտել

Դևիդ Քեմերոնը նոր փաստարկ է գտել
14.02.2016 | 12:48

Վլադիմիր Պուտինը կարող է փաստարկ դառնալ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության բանավեճում՝ գրում է Էնդրյու Գրայսը The Independent-ում: Վարչապետ Դևիդ Քեմերոնը շուտով կարող է հայտարարել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ձեռնտու է ՌԴ նախագահին:
«Ո՞վ է ամենից շատ ուզում, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գա: Նախագահ Պուտինը: Նա դա կհամարի Եվրոպայի քայքայման ապացույց»՝ մեջբերում է The Independent-ը «Դաունինգ սթրիթի» աղբյուրին: Առաջ նման փաստարկներ բերում էին լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչները: ԵՄ-ից դուրս գալու հակառակորդները ազգային անվտանգության, այդ թվում՝ ռուսական ագրեսիային դիմակայելու և հանցավորության ու ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցերը համարում են միգրացիոն ճգնաժամի ներգործությունը չեզոքացնելու միջոց, որը, կարծում են, ավելի շուտ կամրապնդի նրանց դիրքերը, ովքեր կողմ են դուրս գալուն:
Independent-ը մեջբերոմ է Հիլարի Բենի՝ արտաքին գործերի ստվերային նախարարի խոսքերը. «Նախագահ Պուտինը արցունք չի թափի, երբ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, այլ կընդունի իբրև մեր թուլության ու եվրոպական համերաշխության թուլության նշան այն պահին, երբ մեզ պետք է պահպանել կոլեկտիվ ուժը»: ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների միավորման ղեկավար Մեթյու Էլիոթը հակադարձում է. «Նրանք, ովքեր կողմ են ԵՄ-ում մնալուն, չեն կարողանում դրական փաստարկներ գտնել, թե ինչո՞ւ պիտի մնանք մի քաղաքական նախագծում, որը ի վիճակի չէ հաղթահարել XXI դարի մարտահրավերները: Մենք ոչ թե պետք է հաշտվենք այդ վիճակի հետ, այլ նորովի կառուցենք ԵՄ-ի հետ հարաբերությունները»:
Ukip կուսակցության պաշտպանության հարցերով ներկայացուցիչ Մայք Խուկեման կարծում է, որ «Պուտինն ավելի շատ կվախենա, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից և պահպանի իր տեղը միջազգային ասպարեզում, քան թե կաշկանդված մնա ռազմական առումով անողնաշար կազմակերպության մեջ, որի ներդրումը աշխարհի ռազմական հարցերում վիթխարի գումարների անիմաստ վատնումն է Մալիում ու անկապ հետուառաջը ԵՄ-ի կառույցների առաջ: ԵՄ-ն լիովին անօգուտ է Ռուսաստանի կողմից թշնամությանը դիմակայելուն»:
Էնդրյու ԳՐԱՅՍ, Independent


Հ.Գ. Իսկ ինչի՞ց է Եվրոպան այդպես վախեցած, նրանի՞ց, որ Պուտինը Մերկելին հեռախոսով ասել է, որ ուզենա մի քանի ժամում Կիև կմտնի: Թե՞ նրանից՝ ինչպես է Մոսկվան ռմբակոծում Սիրիան: Ինչպես է Էրդողանը զանգում-զանգում ու զանգերը տեղ չեն հասնում Պուտինին: Կա, չէ՞, պատճառ: Բայց հաստատ Պուտինը ոչ թե պատճառ է, այլ՝ առիթ, որ ՆԱՏՕ-ն հաստատվի Արևելյան Եվրոպայում՝ ռուսական սահմանների մոտ, պաշտպանելու նրանց ագրեսիայից, որ տարածվում է քարոզչական պատերազմում, բայց և դիպուկ կրակում է ՈՒկրաինայում ու Սիրիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ